Յումա (Արիզոնա)
Քաղաք | |||
---|---|---|---|
Յումա | |||
անգլ.՝ Yuma | |||
Երկիր | ԱՄՆ | ||
Նահանգ | Արիզոնա | ||
Շրջան | Յումա շրջան (Արիզոնա) | ||
Համայնք | Յումա շրջան | ||
Հիմնադրված է | 1888 թ. | ||
Մակերես | 276,4 կմ² | ||
ԲԾՄ | 43 մ | ||
Բնակչություն | 93 400[1] մարդ (2014) | ||
Խտություն | 280.6 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-8, ամառը UTC-7 | ||
Հեռախոսային կոդ | 1623 | ||
Փոստային ինդեքս | 928 | ||
Պաշտոնական կայք | yumaaz.gov | ||
| |||
Յումա (անգլ.՝ Yuma), քաղաք ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հարավ-արևմուտքում։ Յումա շրջանի վարչական կենտրոն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յումա քաղաքը գտնվում է Արիզոնայի հարավ-արևմուտքում, Կալիֆոռնիա նահանգի հետ սահմանին (արևմուտքում) և Մեքսիկայի սահմանին (հարավում), Կոլորադո գետի մեջ Խիլա գետի թափվելու վայրում։ Յումայից դեպի Կալիֆոռնիական ծոց հեռավորությունը կազմում է մոտ մղոն։ Քաղաքի մակերեսը 276,4 կմ² է, որոնցից մոտ 0,26 կմ²-ն (0,07 %) զբաղեցնում են ջրային տարածությունները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յումայի կլիման բնորոշվում է որպես անապատային (BWh ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման), շատ շոգ ամառներով և տաք ձմեռներով։ Յուման համարվում է ԱՄՆ-ի ամենաշոգ քաղաքներից մեկը, 175 օրվա ընթացքում օրական առավելագույնը կազմում է +32°С և ավելի[2][3] ։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Յուման համարվում է Երկրի ամենաարևոտ վայրը։ Հնարավոր 4456 արևային ժամերից Յումայում արևը շողում է մոտ 4050 ժամ, կամ ժամանակի մոտ 93 %-ը։ Թռիչքների համար գրեթե իդեալական եղանակը պայմանավորում է զինծառայողների հետաքրքրությունը՝ այս տեղանքում ուսումնական թռիչքներ կատարելու համար։ Տեղումների տարեկան քանակությունը Յումայում կազմում է մոտ 82 մմ։
1995 թվականի հուլիսի 28-ին քաղաքում ջերմաստիճանը հասել է ռեկորդային +51°С[4]։ Ամենացածր ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2007 թվականի հունվարին։ Այդ ժամանակ ջերմաստիճանը նվազել է մինչև −11 °С մոտ 2 ժամվա ընթացքում, ինչը բացասաբար ազդեց գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, որոնք մշակվում էին Յումա շրջանում։ Ամենամեծ վնասը հասցվել է ցիտրուսային բույսերին, առաջին հերթին կիտրոնին։ Ինչպես 2007 թվականի փետրվարին հայտնել է Արիզոնայի գյուղատնտեսության բաժինը, ոչնչացվել է ոչ միայն բերքի, այլ նաև ծառերի 75 % - 95 %-ը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Յումա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 31,1 | 36,1 | 38,9 | 41,7 | 48,9 | 50,0 | 51,1 | 48,9 | 50,6 | 44,4 | 36,7 | 34,4 | 51,1 |
միջին առավելագույնը (°C) | 21,2 | 23,4 | 27,0 | 30,8 | 35,6 | 40,2 | 42,1 | 41,6 | 38,9 | 32,8 | 25,6 | 20,3 | 31,6 |
միջին ջերմաստիճանը (°C) | 14,8 | 16,5 | 19,6 | 22,9 | 27,4 | 31,9 | 34,8 | 34,7 | 31,7 | 25,4 | 18,7 | 14,2 | 24,4 |
միջին նվազագույնը (°C) | 8,4 | 9,6 | 12,1 | 15,1 | 19,3 | 23,6 | 27,7 | 27,7 | 24,4 | 18,1 | 11,8 | 8,1 | 17,2 |
բացարձակ նվազագույնը (°C) | −5,6 | −3,9 | −0,6 | 3,3 | 3,9 | 10,0 | 16,1 | 14,4 | 10,0 | 1,7 | −1,7 | −5,6 | −5,6 |
տեղումների քանակը (մմ) | 8 | 11 | 8 | 3 | 1 | 0,3 | 7 | 12 | 9 | 6 | 4 | 13 | 82 |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
2014 թվականի մարդահամարի դրությամբ Յումայի բնակչությունը կազմում էր 93 400 մարդ։ Ռասայական կազմը՝ սպիտակամորթ ամերիկացիներ (68,8 %), աֆրոամերիկացիներ (3,2 %), ասիացիներ (1,9 %), բնիկ ամերիկացիներ (1,8 %), Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ (0,2 %), երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ (4,5 %)։ Լատինոամերիկյան ծագման բնակչության բաժինը կազմում է 54,8 %։
Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարիների՝
1940 | 1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|
5325 | 9145 | 23 974 | 29 007 | 42 481 | 56 966 | 77 515 | 93 064 | 93 400 |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population Estimates». United States Census Bureau. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Mean Number of Days Maximum Temperature 90 Deg. F or Higher». Comparative Climatic Data for the United States Through 2012. National Oceanic and Atmospheric Administration: U.S. Dept. often Commerce. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Extremes in U.S. Climate». National Climate Data Center. Վերցված է 2014 թ․ փետրվար-ին.
- ↑ Yuma, AZ Weather Facts
- ↑ https://www.frankfurt-oder.de/Verwaltung-Politik/Verwaltung/Frankfurt-International/Partnerst%C3%A4dte/index.php?La=1&object=tx,2616.4837.1&kat=&kuo=2&sub=0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յումա շրջանի կայք (անգլերեն)
- Յումա քաղաքի կայք Արխիվացված 2016-02-13 Wayback Machine (անգլերեն)
- Քաղաքի զբոսաշրջային կայք (անգլերեն)
- Yuma Stats
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յումա (Արիզոնա)» հոդվածին։ |
|